Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ կօգոտգործվեն նոր թիրախներ, որոնք կարող են նմանակել ժամանակակից թռչող սարքերին, այդ թվում 5-րդ սերնդի ինքաթիռներին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին Կենտրոնական ռազմական շրջանից հայտնել են, որ նոր թիրախները մշակվել են «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգի հրթիռների հիման վրա:
Այս թիրախի արագությունը նախորդին գերազանցում է 1.5-2 անգամ: Այն կարող է անկանխատեսելի շարժումներ անել` բարդացնելով զենիթահրթիռային համակարգերի օպերատորների աշխատանքը: Թռչող սարքերի «նմանակները» կօգտագործվեն Նովոսիբիրսկում և Աստրախանում անցկացվելիք մարտական կրակահերթերի ժամանակ: Հայտնում է armstass.su-ն: