Հայտնի է դարձել Ка-52 ուղղաթիռի վթարի պատճառը

Այսօր պարզ է դարձել, որ մարտի 12-ին Տորժոկի մոտ հարվածային Ка-52 ուղղաթիռը, ամենայն հավանականությամբ,  վթարվել է եղանակային բարդ պայմանների պատճառով:  «Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնել են, որ ուղղաթիռը կարող էր կործանվել ձնահյուսքի և տեղորոշման կորստի պատճառով:

Մինչ կործանումը՝ ուղղաթիռը եղել է 200 մետր բարձրության վրա և ունեցել է  150 կմ/ժ արագություն: Թռիչքային առաջադրանքով, այն պետք  է վայրէջք կատարեր բաց տարածությունում, սակայն վատ եղանակի պատճառով թռիչքի ղեկավարը վայրէջքը հետաձգել է:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնում են, որ նախնական տվյալներով ՝ վայրէջքի հրապարակը շրջանցելուց հետո ուղղաթիռն ընկել է ուժեղ ձնաբքի մեջ, կորցրել  հավասարակշռությունը, թեքվել որևէ անկյան տակ, ապա հարվածելով   գետնին՝ կործանվել: Վթարի հետևանքով օդաչուները զոհվել են:

Ка-52-ը կատապուլտի հնարավորություն ուներ, սակայն օդաչուները չեն օգտվել դրանից, քանի որ հստակ տեղեկություն չեն ունեցել ուղղաթիռի գտնվելու վայրի ու դիրքի մասին և մինչև վերջին պահը փորձել են խուսափել վթարից:

Ավելի վաղ Razm.info-ն անդրադարձել էր վթարին, որից զոհվել էին փոխգնդապետ Դմիտրի Ռակուշինը և լեյտենանտ Մաքսիմ Ֆեդորովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *