Հունվարի 10-ին Պաշտպանության բանակի շտաբում օծվեց «Սուրբ Խաչ» զորաց մատուռը՝ հանդիսապետությամբ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի։
ՊԲ հոգևոր սպասավորների և ներկայությամբ ՊԲ հրամանատարական կազմի, ՊԲ վարչության անձնակազմի մասնակցությամբ անցկացվեց տնօրհնեքի կարգ, այնուհետև պաշտպանության բանակի շտաբում օծվեց «Սուրբ Խաչ» զորաց մատուռը, փոխանցում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։