Ադրբեջանը հաղորդում է առաջնագծում ևս մեկ վիրավոր զինծառայողի մասին

Ադրբեջանի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովը, ըստ պաշտոնական վարկածի, ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել։ Զինծառայողն այժմ հոսպիտալում է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ միջադեպը եղել է զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով, և զինծառայողը վնասել է ոտքը։

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն։

Հայտնի է նաև, որ տուժածը զորակոչվել էր 2013-ի հոկտեմբերին Գանձակից (Գյանջա)։

Նկատենք, որ սա այսօր Ադրբեջանի ՊՆ երկրորդ հաղորդագրությունն է առաջնագծում ունեցած վիրավորի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որառաջնագծի հատվածում ադրբեջանցի զինծառայողներն ավտովթարի էին ենթարկվել, տուժել էին երեքը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։

Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։ Հայկական կողմի տվյալներով՝  ադրբեջանցիներն ունեն վիրավորներ և առնվազն 2 զոհ։

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կտրականապես հերքելով, որ առաջնագծում վիրավոր կամ զոհ ունի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *