Ադրբեջանում առաջնագծում ավտովթարից տուժած զիծառայողներ կան. Ադրբեջանի ՊՆ

Հունվարի 21-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում՝ առաջնագծի հատվածում, զորամասերից մեկի ռազմական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Դրա հետևանքով տուժել է 3 զինծառայող, որոնց անունները չեն հաղորդվում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է լուրը՝ հավելելով, որ տուժածներին տեղափոխել են հոսպիտալ։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։

Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։ Հայկական կողմի տվյալներով՝  ադրբեջանցիներն ունեն վիրավորներ և առնվազն 2 զոհ։

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կտրականապես հերքելով, որ առաջնագծում վիրավոր կամ զոհ ունի։

2 responses to “Ադրբեջանում առաջնագծում ավտովթարից տուժած զիծառայողներ կան. Ադրբեջանի ՊՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *