[թարմացում] Հիվանդությունից մահացած զինծառայողի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը։ Փաստի առնչությամբ հարուցվել քրեական գործ՝ Քրեական օրենսգքրի 376 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

տարբերանշան

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել մահվան ստույգ պատճառների մասին։

[թարմացում]  Ռազմինֆոն կապ հաստատեց նաև մահացած զինծառայողի ծննդավայրի՝ Տավուշի մարզի Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Խաչատրյանի հետ։ Վերջինս նշեց, որ տեղեկություններ չունի՝ ինչ հիվանդության պատճառռով է մահացել Էդիկ Շահնազարյանը։ Գյուղապետը շեշտեց, որ Էդիկն ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը 2013-ի գարնանը, զորակոչվել է մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 13-ին։ «Ցավում ենք շատ Էդիկի մահվան համար, նա այստեղ բնակվում էր հոր ու մոր, եղբոր և քույրերի հետ, հայրը հիմա գնում է Երևան»,-հաղորդեց գյուղապետը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *