Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայում պատրաստվում են տանկային բիաթլոնի

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ 200 զինծառայողներ պատրաստվում են Ռուսաստանում ապրիլին կայանալիք տանկային բիաթլոնին։ Պարապունքներին ներգրավված են հաստիքային 30 միավոր Տ-72Բ տանկեր։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանը Ռազմինֆոյին հայտնեց, որ առաջին փուլում Գյումրիի ռազմաբազայի ռուս տանկիստները կմրցեն միմյանց հետ, իսկ հաղթողները կմասնակցեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի առաջնությանը, որում հաղթելու դեպքում նրանք մյուս 3 ռազմական օկրուգների լավագույն տանկիստների հետ կմասնակցեն Ռուսաստանի համաբանակային մրցումներին։

Բիաթլոնի նախապատրաստական պարապունքներն անցնում են Ալագյազ զորավարժարանում։ Պարապունքների մեջ մտնում են երթային վարժությունները, արգելքների հաղթահարումն ու կրակը բոլոր զինատեսակներից ինչպես կանգնած վիճակում, այնպես էլ ընթացքից։

Ներկա պահին ռազմաբազայի տանկիստները արդեն ձևավորել են անձնակազմեր և հաստիքային Տ-72Բ տանկերով կատարել են կրակային պարապունքներ։

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Նախնական տվյալներով՝ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեն 10-ից ավելի երկրներ։ Անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երթային շրջանների կատարում, մյուսը՝ մարտական կրակ։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *