Հունվարի 20-ին` ժամը 08։00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Փաստի առնչությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությում ընթանում է հետաքննություն։
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, պատասխանելով Ռազմինֆոյի հարցմանը, նշեց. «Քննիչներն արդեն հիվանդանոցում են. մենք գիտենք, որ մահացել է հիվանդությունից, սակայն ինչ հիվանդություն է, ինչ պայմաններում, դեռևս հայտնի չէ։ Օրվա երկրորդ կեսին որոշակի տեղեկություն արդեն կունենանք»։
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info