ԱՄՆ ռազմական ուղղաթիռի անհաջող վայրէջքի պատճառով զոհ կա

ԱՄՆ ռազմաօդային ուժերի MH-60 Black Hawk ուղղաթիռը հունվարի 15-ին Ջորջիա նահանգի ռազմակայանում անհաջող վայրէջք է կատարել։ Վայրէջքի ժամանակ գետնին բախվելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

MH-60 Black Hawk ուղղաթիռ

MH-60 Black Hawk ուղղաթիռ

Ինչպես հաղորդում է ամերիկյան The New York Daily News պարբերականը, ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում։ Վայրէջքը կատարվել է կեսգիշերին մոտ, ուղղաթիռում եղել են երեք հոգի։ Միջադեպի պատճառների մասին այս պահի դրությամբ ոչինչ չի հաղորդվում։ Չեն նշվում նաև զոհի և տուժածների անունները։

Հայտնի է միայն, որ երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն տեղեկություն չկա վերջիններիս առողջական վիճակի մասին։

Հավելենք, որ վթարային վայրէջք կատարած MH-60 Black Hawk ուղղաթիռը պատկանում է հատուկ նշանակության 160-րդ ավիացիոն գնդին, որի հիմնական գործառույթը հակառակորդի թիկունքում գիշերային պայմաններում հատուկ գործողություններն են։

Նկատենք, որ հենց այս գնդի օդաչուներն են հատուկ նշանակության զորքերի զինծառայողներին 2010-ի դեկտեմբերին տեղափոխել Պակիստան՝ «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Օսամա բին Լադենին ոչնչացնելու գործողությանը մասնակցելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *