Նեպալը Մի-17 ուղղաթիռներ է գնում Ռուսաստանից

Նեպալը 2 միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռների գնման պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ։ Պայմանագրի արժեքը գնահատվում է մոտ 35 մլն ԱՄՆ դոլար։

Այս մասին տեղեկացնում է նեպալյան Himalayantimes լրատվակայքը։ Ռուսական կողմը տեղեկությունը դեռ չի հաստատել։

2001-ից Նեպալի զինված ուժերի սպառազինության մեջ արդեն կան մի քանի Մի-17 ուղղաթիռներ, սակայն արդիականացված տարբերակից առաջին անգամ է մատակարարվելու Նեպալին։

Ռուսական Մի-17 ուղղաթիռը

Ռուսական Մի-17 ուղղաթիռը

Մի-17 ուղղաթիռները Մի-8 խորհրդային ուղղաթիռի արտահանվող տարբերակն են։ Դրանք բեռնատար, բազմանպատակային են, նախատեսված են բեռների ու դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակային աջակցություն ցուցաբերելու ու նշանառու ռմբակոծման համար։

Հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցներից պաշտպանվելու համար ուղղաթիռի վրա տեղադրված է հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Դեսանտային տարբերակում տեղադրված են 36 նստատեղեր, որոնցից 6-ը կարելի է դուրս բերել՝ բեռների համար տեղ ազատելով։

Ուղղաթիռի Մի-17Վ-5 արդիականացումն ունի առանց պարաշյուտի դեսանտ իջեցնելու հնարավորություն, որի համար ուղղաթիռին ամրացված է վերհան, որի ամբարձիչ ուժը 300 կգ է։ Թռիչքի հեռավորությունը մեծացնելու համար արդիականացման վրա տեղադրված են վառելիքի լրացուցիչ բաքեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *