Մեծ Բրիտանիա ժամանեց Chinook HC.6-ի առաջին խմբաքանակը

Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիա է ժամանել Chinook HC.6 ծանր բեռնատար ուղղաթիռների առաջին խմբաքանակը՝ կազմված երեք ուղղաթիռներից։

Chinook HC.6

Chinook HC.6

Առաջին երեք ուղղաթիռներով առաջիկա ամիսներին կիրականացվի օդաչուների ուսուցում, իսկ տարեվերջին դրանք կընդգրկվեն սպառազինությունում, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը։

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժը մյուս 11 Չինուքները կստանա մինչ 2015 թվականը։

Անցյալ տարվա ամռանը բրիտանական ուղղաթիռները փորձարկումներ էին անցնում Միացյալ Նահանգների տարածքում։

Ներկայում Մեծ Բրիտանիայի զինված ուժերում կա 24 միավոր HC.2/2A/3 տիպի Չինուք ուղղաթիռ, իսկ ևս 14 ուղղաթիռի ստացումով դրանց ընդհանուր թիվը կկազմի 38։

Chinook HC.6-ը CH-47-երի արդիականացված և բրիտանական զինուժի չափանիշներին համապատասխանեցված տարբերակն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *