Սմարթֆոններ՝ Իսրայելի զինված ուժերին

Իսրայելի պաշտպանության նախարարությունը Motorola Solutions (Մոթորոլա Սոլուշըն) ընկերության հետ կնքել է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի կոդավորված LEX 700 Mission Critical Handheld հատուկ սմարթֆոնների տրամադրման մասին պայմանագիր։

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Motorola LEX 700 Mission Critical Handheld սմարթֆոնը Նկարը՝ Մոտորոլայի պաշտոնական կայքի

Motorola LEX 700 Mission Critical Handheld սմարթֆոնը
Նկարը՝ Մոտորոլայի պաշտոնական կայքի

LEX 700 սարքերը  փոխարինելու են Իսրայելի զինված ուժերի  Motorola TETRA թվային ռադիոյի հիմքով Mountain Rose (Մաունթին Ռոս) հաղորդակցության շարժական ցանցին։

Նշենք, որ այս ցանցը Իսրայելի զինված ուժերին ներկայացվել է 2004 թվականին։

Նոր ծրագիրը հնարավորություն է տալիս սմարթֆոնը տեղափոխել ապագայի ռազմի դաշտ, ինչը իսրայելական բանակի անվտանգության ամբողջ համակարգին էական առավելություն կտա։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *