Ադրբեջանում 2014-ի հունվարին զորակոչված 2 զինծառայող ինքնասպանության փորձ է արել

Ադրբեջանում 2014-ի հունվարին զորակոչվածներից երկուսը՝ Լենքորանի շրջանից Ալիզադե Ռավան Արիֆ օղլուն (ծնված 1995-ին) և Բաքվի Նիզամիի շրջանից Նաջաֆով Նիջադ Վյուղար օղլուն (ծնված 1995-ին) ինքնասպանության փորձ են կատարել։ Ներկա դրությամբ երկուսն էլ Բաքվում են՝ զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ երկու զինծառայողները տարբեր աստիճանի վնասվածքներ են հասցրել իրենք իրենց։ Զորամասի բուժկետում զինծառայողներին առաջին օգնություն է ցուցաբերվել։

Ըստ աղբյուրի՝ նրանց տեղափոխել են հոբեբուժական բաժանմունք հունվարի 13-ին, ներկա դրությամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Բուժումից հետո կկազմվի բժշկական եզրակացություն։ Ադրբեջանի գլխավոր հոգեբույժի կազմած եզրակացությունից հետո պարզ կլինի՝ արդյոք զինծառայողներն ունակ են շարունակելու ծառայությունը զինված ուժերում։

Այնուհանդերձ, նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հիշատակում՝ որ զորամասում է գրանցվել միջադեպը, արդյոք երկուսն էլ նույն զորամասից են, ինչ պատճառով են ինքնասպանության որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ 2013-ին, ըստ Ադրբեջանի կտտանքների դեմ հանձնաժողովի տվյալների՝ Ադրբեջանում բռնության և ծեծի հետևանքով սպանվել է նվազագույնը 5 զինծառայող, որոնց մահվան դեպքերն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որպես ինքնասպանություն կամ հիվանդության հետևանքով ոչ մարտական կորուստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *