Թուրքիան փորձարկում է իր առաջին A400M-ը

Թուրքական զինուժի առաջին Airbus A400M բեռնատար ինքնաթիռը, որը Թուրքիա էր ժամանել դեկտեմբերին, ներկայում ընդունման փորձարկումների փուլում է: Փորձարկումների ընթացքում հայտնաբերվել են որոշ խնդիրներ, որոնք, ըստ թուրքական կողմի ներկայացուցիչների, այնքան էլ լուրջ չեն և ներկայում շտկվում են, տեղեկացնում է Defense News ռազմական լրատվակայքը։

A400M. Թուրքիայի ԶՈւ

A400M. Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 3 տարիների ընթացքում։

Թուրքական առաջին A400M-ը տեղակայվել է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։

Եվրոպական Airbus Military ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *