Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993-ին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում են ՊԲ-ից։
Արցախի պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: