Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդում պահպանության գնդի նորանշանակ հրամանատարի անունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կադրային նոր փոփոխություններ են: Հունվարի 14-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովիհրամանագրով՝ պաշտոնից հեռացվել է ՊՆ պահպանության գնդի հրամանատար, փոխգնդապետ Սադիգ Յահայզադեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատում է լուրը՝ հավելելով, որ Յահայզադեի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է «երկրի արևմուտքում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարը», սակայն անունը չի հաղորդում:

Հավելենք, որ խաղաղապահ գումարտակը ևս ընդգրկված է ՊՆ պահպանության գնդի կազմում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *