Ադրբեջանում զոհված զինծառայողի եղբայրը չի հավատում ինքնասպանության վարկածին

Ադրբեջանում առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995-ին ծնված շարքային Ռուսթամ Ֆիրուդին օղլու Գուլիևը, նախնական վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել: Գուլիևի եղբայրը պնդում է, որ նրան ծեծել են զորամասում:

Ադրբեջանական musavat.com կայքին տված հարցազրույցում Ռուսթամ Գուլիևի եղբայրը՝ Էմին Գուլիևը, հայտնել է՝ վերջին անգամ եղբորն այցելել է հունվարի 6-ին, Ռուսթամը բողոքել է զորամասի պայմաններից, խնդրել, որ իրեն այլ զորամաս տեղափոխեն: «Իմ եղբայրն ինքնասպանություն չի գործել, ես գիտեմ, որ նրան տանջել ու ծեծել են զորամասում, մահվան պատճառը դա կարող է լինել: Ներկա դրությամբ զինվորական դատախազությունը հարցաքննում է եղբորս ծառայակիցներին»,-ընդգծել է Էմին Գուլիևը:

Հիշեցնենք, որ 2013-ին, ըստ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի տվյալների Ադրբեջանում բռնության և ծեծի հետևանքով սպանվել է նվազագույնը 5 զինծառայող, որոնց մահվան դեպքերն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որպես ինքնասպանություն կամ հիվանդության հետևանքով ոչ մարտական կորուստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *