Հայրենական Մեծ պատերազմից մնացած զինամթերք՝ Վոլգոգրադում

ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի սակրավորները Վոլգոգրադի մատույցներում ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմից մնացած շուրջ 250 կգ զինամթերք։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Չպայթած զինամթերք լուսանկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

Չպայթած զինամթերք լուսանկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

Պատերազմի տարիներից «ժառանգված» չպայթած զինամթերքը հայտնաբերվել է Վոլգոգրադի շրջանում՝ շինարարական աշխատանքների ժամանակ։ Հայտնաբերված զինամթերքի շարքում եղել են 152 մմ հրետանային մի քանի արկ, պայթուցիկ նյութեր, որոնք հայտնաբերվել են գետնի տակ 1.5 մետր խորության վրա։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ինժեներասակրավորական խմբի մասնագետները պայթյունավտանգ գտածոն տեղափոխել են զորավարժարան, որտեղ ոչնչացրել են պայթեցման միջոցով։

Հավելենք, որ 2013-ին Ռուսաստանում գրանցվել է Հայրենական Մեծ պատերազմից մնացած չպայթած զինամթերքի հայտնաբերման 450 դեպք, ընդհանուր առմամբ վնասազերծվել է շուրջ 13 տոննա պայթուցիկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *