Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում կայցելեն Հայաստանի 11 ուղղափառ վանքեր։
Նրանց կուղեկցի ռազմաբազայի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների գծով օգնական Անդրեյ վարդապետը։ Այս մասին հայտնում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Սուրբ Ծննդյան փառատոնն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ։ Փառատոնը սկսվել է Գյումրիում, այնուհետ զինծառայողները այցելել են Շիրակի ու Լոռիի մարզերի վանքեր, իսկ վերջում կգան Երևան։
Փառատոնը կավարտվի հունվարի 19-ին Գյումրիում, որտեղ կլինեն ժողովրդական զբոսանքներ։ Կլինեն տարբեր մրցույթներ ու միջոցառումներ, որոնց կմասնակցեն ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքներն ու ռազմաբազայի ադմինիտրացիան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով՝ 2044 թվականը։
Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։