Ադրբեջանը նվազեցնում է Արցախյան պատերազմում իր կորուստները

Դեռևս 2013-ի սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը վերակազմում է Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցիների ցուցակը, քանի որ «դրանցում ընդգրկված են նաև պատահական մարդիկ»: Այսօր՝ հունվարի 13-ին, ներկայացված նոր ցուցակից պարզ է դարձել՝ սա Ադրբեջանի համար հերթական պատրվակն էր Արցախյան պատերազմի սեփական կորուստները նվազեցնելու:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, մոբիլիզազիայի և զորակոչի ծառայության պաշտոնական կայքում տեղադրված ցուցակը ներկայացնում է 1991-1994 թթ. ադրբեջանական կողմի զոհերին, որը, ըստ էության,Ադրբեջանի ներկայացրած առաջին պաշտոնական թիվն է այս հարցում:

Համաձայն ցուցակի՝ 1991-1994 թթ. մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 11 557 ադրբեջանցի զինծառայող:

Ցանկում ընդգրկված են նաև նույն ժամանակահատվածում անհայտ կորածները:

Հարկ է նշել, որ նշված թիվը թերևս ամենանվազեցված տարբերակն է: Այսպես, 1994-ի հունիսին Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել էր 1991-1994 թթ. 21 հազար զոհերի, 2011-ին Իլհամ Ալիևն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էր 13-15 հազար կորուստների մասին:

2007-ի փետրվարին ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ հաղորդել էին՝ Ադրբեջանն ունեցել է 24 հազար կորուստ, 4 հազար անհայտտ կորած զինծառայող:

One response to “Ադրբեջանը նվազեցնում է Արցախյան պատերազմում իր կորուստները

  1. Pingback: Ադրբեջանում հրապարակել են ղարաբաղյան պատերազմում մահացած ադրբեջանցիների թիվը | ankakh.com

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *