Ամերիկյան բանակում աճել է ինքնասպանությունների թիվը

Ամերիկյան բանակում վերջին երեք տարիներին 18-ից 29 տարեկանների խմբին պատկանող զինծառայողների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է 44 տոկոսով և չնայած գործադրվող ջանքերին` այս թիվը պահպանում է աճի միտումները։ Այս մասին գրում է ամերիկյան Los Angeles Times պարբերականը։

Այսպես, եթե 2009-ին ԱՄՆ բանակի շարքերում արձանագրվել է ինքնասպանության 88 դեպք, ապա 2010-ին այս ցուցանիշը կազմել է 156։ 2011-ին այս թիվը գրեթե նույնն է՝ 152 ինքնասպանություն, իսկ 2012-ին գրանցվել է կտրուկ աճ. կյանքից ինքնակամ հեռացել է 349 զինծառայող։ Համեմատության համար նշենք, որ նույն տարում Աֆղանստանում ամերիկյան բանակի կրած մարտական կորուստների թիվը կազմել է 295 զինծառայող։

Փորձագետները չեն կարողանում նշել ինքնասպանությունների թվի աճի հստակ պատճառը։ Նշվում է, որ զինծառայողների շրջանում ինքնասպանության թվի կտրուկ աճ է գրանցվել հատկապես վերջին 10 տարվա ընթացքում, ինչը պայմանավորված է Աֆղանստանի և Իրաքի դեմ ԱՄՆ վարած պատերազմներով։

Հավելենք, որ Պենտագոնի տվյալների համաձայն` ինքնասպանությունների թիվն ամերիկյան բանակում մի քանի անգամ գերազանցում է մարտական կորուստների թիվը։

One response to “Ամերիկյան բանակում աճել է ինքնասպանությունների թիվը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *