Հյուսիսային Օսիայի «Դարյալ» լեռնային զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ավելի քան 500 հետախույզ ավարտել է արագացված պատրաստության երկամսյա դասընթացը:
«Դարյալ» զորավարժարանը
Նկարը` ՌԴ ՊՆ կայքի
Այս մասին հայտնում է ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:
Դասընթացի ժամանակ ուշադրություն են դարձրել ժամանակակից ռադիոեխնիկական համակարգերին, ինչպես նաև կապի «Ստրելեց» համակարգերին, որը հագեցած է ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգով:
«Երկամսյա գործնական պարապունքների ընթացքում հետախույզները հմտացել են ձեռնամարտի և դանակներով մարտի վարժություններում, ձմեռային պայմաններում վարել են անվավոր տեխնիկա, ինչպես նաև բարձրացել են մոտավորապես 2.5 հազար մետր բարձրությամբ լեռ»,- նշվում է հաղորդագրությունում:
Հետախույզների մյուս խումբը` շուրջ 600 հոգի, կմասնակցի նոր դասընթացին հունվարի կեսերից: