Ադրբեջանի արդարադատության նախարարության պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող, 1990-ին ծնված Ռզաև Ջոշգուն Էլշադ օղլուն մահացել է հունվարի 12-ին հրազենային վնասվածքից:
Չնայած «ինքնասպանության հասցնել» հոդվածով հարուցված քրեական գործին՝ պատիժների իրականացման ծառայությունը նախնական վարկած է առաջադրել զենքի հետ անզգույշ վարմունքը:
Պատիժների իրականացման ծառայության հանրության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ Բաքվում տեղակայված զորամասի զինծառայողը պահակակետում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից: Դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայությունը չի կարողացել նրա կյանքը փրկել:
Ռազմական դատախազության ներկայացուցիչների վկայությամբ՝ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն:
Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր 2013-ի հուլիսին Բելյլագանի շրջանից: