ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգը հրամանատարի նոր տեղակալ ունի

Ռուսաստանի նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 49-րդ համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Աստապովը նշանակվել է ՀՌՕ-ի հրամանատարի տեղակալ։

Վիկտոր Աստապով

Վիկտոր Աստապով

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Վիկտոր Աստապովը ծնվել է 1962 թվականին։ 1985 թվականին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի կազմում է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *