Հարավային Սուդանում կառավարական ուժերն անցկացնում են հատուկ գործողություն

Հարավային Սուդանի զինված ուժերը հարձակման է անցել ապստամբների գլխավոր հենակետերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Բոռ և Բենտիու բնակավայրերում: Երկրի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարական զորքերն ընդհուպ մոտեցել են Բենտիու բնակավայրին և Բոռայից 15 կմ հեռավորության վրա է: Այս մասին հաղորդւմ է բրիտանական BBC գործակալությունը:

Հարավային Սուդանի ԶՈւ զինծառայողներ

Հարավային Սուդանի ԶՈւ զինծառայողներ

Հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել Բոռ և Բենտիու քաղաքները՝ ապստամբների կողմից կատարվող անօրինականությունների և բռնության պատճառով: Տուժած բնակիչները լրատվամիջոցներին պատմել են, որ ապստամբները անհիմն սպանում են խաղաղ բնակիչներին և թալանի ենթարկում նրանց տները: Կառավարության զորքերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում նախատեսվում է ապստամբներից ազատագրել վերոնշյալ երկու բնակավայրերը:

Հիշեցնենք, որ համաձայն ՄԱԿ-ի հաղորդած տվյալների, Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում դեկտեմբերի 16-ի գիշերը սկիզբ առած բախումների և դրան հաջորդած իրադարձությունների պատճառով արդեն զոհվել է շուրջ 1000 մարդ: Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը հայտարարել էր, որ սա ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է, որի հետևում կանգնած է նախկին փոխնախագահ Ռիեկա Մաշառան: Վերջինս թեպետ փախուստի մեջ է, սակայն հայտարարել է, որ որևէ առնչություն չունի ծավալվող իրադարձություններին: Չնայած դրան, պաշտոնական աղբյուրները պնդում են, որ հենց նա է ղեկավարում և ուղղորդում ապստամբների գործողությունները:

Հիշեցնենք նաև, որ Հարավային Սուդանում ծայր առած բախումները դադարեցնելու և իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու նպատակով 2013-ի դեկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձև, որով խաղաղապահների թիվն այդ երկրում 7000-ից հասցվեց մինչև 12.500-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *