Ադրբեջանում ռազմական հեղաշրջման փորձ կատարած գնդապետը հիմնադրամ է հիմնել

Ադրբեջանի նախկին վարչապետ, Արցախյան պատերազմի մասնակից, 1993-ին ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, պահեստի գնդապետ Սուրեթ Հուսեյնովը հիմնել է Վետերանների հիմնադրամ՝ հաշվի առնելով ինքնահրկիզված վետերանի պատմությունը և Ադրբեջանում դրա ներքո վետերանների երևան եկած խնդիրները։

Սուրեթ Հուսեյնով

Սուրեթ Հուսեյնով

Հուսեյնովն ադրբեջանական «Ազադլըգ» թերթին մեկնաբանել է, որ հիմնադրամ ստեղծելու որոշում է կայացրել «վետերան Զաուր Հասանովի ինքնահրկիզման դեպքից ազդվելուց հետո, երբ հասկացել է, որ պատերազմի վետերանները, լինելով հասարակության կարևոր շերտերից մեկը, սոցիալական աջակցության կարիք ունեն»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում դեկտեմբերի 28-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր, ինքնահրկիզված Զաուր Հասանովը մահացել էր: Դեկտեմբերի 29-ին նրա հուղարկավորությունը վերածվել էր ցույցի, կայացել է մեկ այլ ցույց ևս:

Հավելենք նաև, որ 1993-ի հունիսի 5-ին Գանձակում բռնկվեց Սուրեթ Հուսեյնովի խռովությունը: Նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի գվարդիայի` Հուսեյնովին ձերբակալելու փորձը ձախողվեց և Գանձակում տեղակայված 709-րդ բրիգադի մարտիկները՝ Հուսեյնովի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Բաքու: Հունիսի 27-ին Բաքվում կայացան նորընտիր Հեյդար Ալիևի և Սուրեթ Հուսեյնովի բանակցությունները, որից հետո Հուսեյնովին ենթակա ուժերը լքեցին Բաքուն, իսկ բրիգադն ավելի ուշ համալրեց Ադրբեջանի ազգային գվարդիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *