Արդիականացված Սիկորսկի ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել

Ամերիկյան Sykorsky Aircraft կորպորացիան հայտարարել է S-61T արդիականացված ուղղաթիռի առաջին հաջող թռիչքի մասին: Ինչպես նշում են կորպորացիայում, արդիականացված տարբերակի գլխավոր առանձնահատկություններից մեկը օդաչուական «ապակե» խցիկն է: Այս մասին ասվում է Սիկորսկի կորպորացիայի տարածած հաղորդագրությունում:

Ամերիկյան ռազմաօդային ուժերում լայնորեն կիրառվող S-61 ուղղաթիռի արդիականացման աշխատանքները Սիկորսկի կորպորացիայում մեկնարկել են դեռևս 2010-ին: Աերոդինամիկ մասերի, էլեկտրոնային սարքավորումների և այլ բաղկացուցիչների արդիականացման արդյունքում ուղղաթիռը դարձել է ավելի դիմացկուն: Արդիականացված  S-61T-ի առաջին թռիչքը կայացել է 2013-ի դեկտեմբերին:

Սիկորսկի կորպորացիան ունի պայմանագիր ԱՄՆ պետքարտուղարության հետ, որի շրջանակներում 2014-ին պետք է մատակարարի 13 միավոր S-61T արդիականացված ուղղաթիռ: Ընդ որում, առաջին ուղղաթիռը պետք է պատվիրատուին հանձնվի 2014-ի առաջին եռամսյակում:

Հավելենք, որ վերոնշյալ պայմանագրով Սիկորսկի կորպորացիան պետք է ԱՄՆ պետական հաստատություններին մատակարարի ընդհանուր առմամբ 110 միավոր արդիականացված S-61T ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *