Չինաստանը Ռուսաստանից СУ-35 կործանիչներ չի գնում. պաշտոնական հերքում

Չինաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է ավելի վաղ ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, թե պատրաստվում է Ռուսաստանի հետ` 48 հատ Су-35 կործանիչ գնելու պայմանագիր կնքել:

«Ռիա նովոստիի» գրավոր հարցմանն ի պատասխան` Չինաստանի ՊՆ-ն հայտնել է. «ԶԼՄ-ների այն հրապարակումները, թե Չինաստանն ու Ռուսաստանը 48 հատ Су-35 կործանիչ գնելու հարցում համաձայնության են եկել` որևէ փաստացի հիմք չունեն»:

Հաղորդագրութան մեջ նշվում է, թե ռուս-չինական ռազմավարական համագարծակցությունը կայուն կերպով զարգանում է:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբում «Կոմերսանտ» թերթը` հղում անելով ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցչի` գրել էր, թե Ռուսաստանն ու Չինաստանը առաջիկայում շուրջ 4 մլրդ դոլար ընդհանուր արժողության` 48 հատ Су-35 կործանիչ գնելու պայմանագիր կկնքեն:

Հետաքրքրականն այն է, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն` Ռուսաստանը համաձայնել էր СУ-35-երը Չինաստանին վաճառել մեկ հիմնական պայմանով, որպեսզի վերջինս կործանիչները ոչ մի դեպքում չպատճենի:

One response to “Չինաստանը Ռուսաստանից СУ-35 կործանիչներ չի գնում. պաշտոնական հերքում

  1. Pingback: Ո՞րն է արդյունավետ Հայաստանի համար` ՀԱ՞ՊԿ-ն, թե՞ ՆԱՏՕ-ն. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *