Ղըրղզստանի «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան տարանցիկ կենտրոնը` Իրանի դեմ հավանական պատերազմի դեպքում, չի օգտագործվի ռամական գործողությունների իրականացման համար: Վստահեցրել է Ղըրղզստանում ԱՄՆ դեսպան Պամելա Սպրատլենը:
««Մանասը» միայն մեկ առաքելություն է իրականացնում, այն է` Աֆղանստանում թույլ չտալ ծայրահեղականների կուտակումներ և նպաստել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը: Իսկ մնացած ենթադրությունները իրականությանը չեն համապատասխանում»,- թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույոցում հայտնել է Սպրատլենը:
Դեսապանը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Ղըրղզստանի իշխանությունների հետ` 2014թ. հետո ևս «Մանասում» մնալու շուրջ: