Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ռուսական վիտյազներ» խմբի Բահրեյնում ցուցադրվելիք թռիչքների ծրագիրը։ Եթե եղանակային պայմանները չխանգարեն, ապա Էրեբունի օդանավակայանում հունվարի 10-ին կցուցադրվեն նույն հնարքները, որոնք օդաչուները պատրաստվում են կատարել Բահրեյնում։
Ավիացիոն խումբը Սու-27 կործանիչներով կցուցադրի ինչպես խմբային, այնպես էլ անհատական թռիչքներ։ Խումբը կես ժամանոց ծրագրով կցուցադրի բարձրագույն պիլոտաժի հնարքներ, այդ թվում ՝ իր կողմից մշակված հնարքներ։
ՌԴ որոշման համաձայն՝ ավիացիոն խումբը ՍՈւ-27 ինքնաթիռներով Հայաստան կժամանի այստեղ ինքնաթիռները վերալիցքավորելու, այնուհետև Բահրեյն թռչելու համար, որտեղ հունվարի 16-18 կմասնակցի Բահրեյնի ավիաշոուին։
Ավիաշուների ժամանակ ցուցադրվող պիլոտաժի հնարքները բարդության 3 աստիճանի են բաժանվում՝ պարզ, բարդ ու «բարձրագույն» (գերբարդ)։ Հնարքների ժամանակ ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են կատարում նախապես տրված ուղեծրերով՝ ինքնաթիռների համար ոչ սովորական դիրքով (պտույտներ, գլխիվայր, ազատ անկում և այլն)։
Բարձրագույն պիլոտաժի «Պուգաչովի կոբրա» հնարքի սխեման. հնարքն առաջին անգամ կատարվել է 1995-ին
Բարձրագույն պիլոտաժի «Ռուսական վիտյազներ» խումբը ստեղծվել է 1991-ին։ Խումբը բարձրագույն պիլոտաժի մի շարք համաշխարհային ռեկորդների հեղինակ է։