Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում հունվարի 10-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հռչակավոր «Ռուսական վիտյազներ» ավիացիոն խումբը կցուցադրի բարձրագույն պիլոտաժի հնարքներ։
Այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Հայաստանի ներկայացուցչության մամուլի ծառայության բաժինը։
ՌԴ որոշման համաձայն՝ ավիացիոն խումբը ՍՈւ-27 ինքնաթիռներով Հայաստան կժամանի այստեղ ինքնաթիռները վերալիցքավորելու, այնուհետև Բահրեյն թռչելու համար, որտեղ հունվարի 16-18 կմասնակցի Բահրեյնի ավիաշոուին։ Եթե եղանակը չխանգարի, ապա Էրեբունի օդանավակայանում կցուցադրվեն նույն հնարքները, որոնք օդաչուները պատրաստվում են ցուցադրել Բահրեյնում։
Ավիաշուների ժամանակ ցուցադրվող պիլոտաժի հնարքները բարդության 3 աստիճանի են բաժանվում՝ պարզ, բարդ ու «բարձրագույն» (գերբարդ)։ Հնարքների ժամանակ ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են կատարում նախապես տրված ուղեծրերով՝ ինքնաթիռների համար ոչ սովորական դիրքով (պտույտներ, գլխիվայր, ազատ անկում և այլն)։
Բարձրագույն պիլոտաժի «Պուգաչովի կոբրա» հնարքի սխեման. հնարքն առաջին անգամ կատարվել է 1995-ին
Բարձրագույն պիլոտաժի «Ռուսական վիտյազներ» խումբը ստեղծվել է 1991-ին։ Խումբը բարձրագույն պիլոտաժի մի շարք համաշխարհային ռեկորդների հեղինակ է։ Խմբի օդաչուները հնարքներ կատարում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային։