ՌԴ-ն ՊՆ-ի կարիքների համար արբանյակներ է դուրս բերել ուղեծիր

Ռուսական Սոյուզ-2.1Վ թեթև դասի արբանյակակիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Աիստ և ռադիոլոկացիոն կարգավորման ևս երկու արբանյակ, որոնք պաշտպանության նախարարության կարիքների համար են։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

Սոյուզ-2.1Վ արբանյակակիրն արձակվել էր դեկտեմբերի 28-ին՝ Պլեսեցկ տիեզերակայանից։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում Սոյուզի արձակումը բազմիցս հետաձգվել է տարբեր պատճառներով, այդ թվում՝ տեխնիկական։

Սոյուզ արբանյակակիրը

Սոյուզ արբանյակակիրը

Շաբաթ օրը՝դեկտեմբերի 28-ին, արձակումը պլանավորված է եղել ժամը 14։00-ին, սակայն հետաձգվել է ևս երկու ժամով՝ անհայտ պատճառներով։

Նշենք, որ 2800 կգ բեռնատարողությամբ Սոյուզ-2.1Վ արբանյակակիրը նախատեսված է փոքր չափի արբանյակների ուղեծիր դուրսբերման համար։ Այս դասի արբանյակակիրների ստեղծումը պայմանավորված է վերջին շրջանում տիեզերական փոքր սարքավորումների ուղեծիր դուրսբերման անհրաժեշտության աճով։

Նշենք, նաև, որ Աիստ արբանյակը նախագծվել է Սամարայի Կորոլյովի անվան պետական աէրոտիեզերական համալսարանի ուսանողների և Սամարայի Պրոգրես կոնստրուկտորական բյուրոյի երիտասարդ գիտնականների կողմից։ Այն նախատեսված է Երկիր մոլորակի մագնիսական դաշտի ուսումնասիրման և ուղեծրում առկա մեխանիկական մասնիկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *