Հնդկաստանը դադարեցրել է Mirage-2000 կործանիչների թռիչքները

Հնդկաստանի Ռոջաստխան նահանգում Mirage-2000 կործանիչի վթարից հետո այդ երկրի Ռազմաօդային ուժերը որոշել են դադարեցրել կործանիչների թռիչքները:  Հայտնում է India Today-ը:

Դեպքը տեղի է ունեցել Գվալիոր ավիաբազայից կատարած պլանային թռիչքի ժամանակ, որից 5 րոպե հետո ինքնաթիռն ընկել է անտառապատ հատվածում, իսկ օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:

Հնդկաստանի Ռազմաօդային ուժերը հրաժարվել են կործանիչի կիրառումից, քանի որ սա վերջին մեկ ամսում գրանցված երկրորդ ավիավթարն է: Առաջին Mirage-2000-ը կործանվել էր փետրվարի 24-ին, որի օդաչուին ևս հաջողվել էր փրկվել:

Ընդհանուր առմամբ, 2012թ. Հնդկաստանի ՌՕՈՒ-ը կորցրել են 3 ինքնաթիռ. հունվարի 30-ին էլ կործանվել էր Kiran MK II ուսումնական ինքնաթիռը: Մինչ կործանիչների վթարվելը` Հնդկաստանի ՌՕՈՒ-ն ուներ 51 հատ Mirage-2000 կործանիչ: Մինչ այդ, 2011թ. հուլիսին, Հնդկաստանի ՊՆ-ն հավանություն էր տվել 2,4 մլրդ դոլարով արդիականացնել Mirage-2000-ի ավիաբազան:

Իսկ այս տարվա հունվարի վերջին Հնդկաստանի ՊՆ-ն որոշում կայացրել գնել 126 հատ առավել ժամանակակից, կրկին ֆրանսիական արտադրության Rafale կործանիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *