Լիբիայում սպանել են ռազմական հետախուզության պետին

Լիբիայում դեկտեմբերի 20-ին անհայտ անձինք կրակ են բացել ու սպանել երկրի ռազմական հետախուզության ղեկավար, գնդապետ Ֆեթալա ալ-Հազիրիին:

«Անսար ալ-Շարիա» խմբավորման զինյալները

«Անսար ալ-Շարիա» խմբավորման զինյալները

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, վերջերս այս պաշտոնը զբաղեցրած գնդապետին սպանել են Դերնա քաղաք ուղևորության ճանապարհին, որտեղ վերջինս ցանկանում էր ներկա լինել զարմուհու հարսանեկան արարողությանը:

Հիշեցնենք, որ 2011-ին Մուամար Քադաֆիի գահընկեց լինելուց հետո Լիբիայում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ու դատավորների վրա հարձակումներն այլևս եզակի դեպք չեն: Դրանք հիմնականում իրականացնում են սալաֆիական խմբավորումները, մասնավորապես՝ «Անսար ալ-Շարիան»: Այն «ալ Կաիդայի» ճյուղերից մեկն է:

Հավելենք, որ «Անսար ալ-Շարիա»-ին կասկածում են 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման համար: Հարձակման հետևանքով զոհվել էին հյուպատոսն ու ևս 3 ամերիկացիներ: Այնուհանդերձ, խմբավորման անդամները հերքում են այս տեղեկությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *