Թուրքական ուղղաթիռ է վայր ընկել։ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը՝ Բաքվում։ Թուրք զինվորականները Սիրիայի սահմանին ապօրինությամբ են զբաղվել։ Դասընթացներ մակեդոնացի զինծառայողների համար և այլ նորություններ Թուրքիայի ռազմաշաբաթի ամփոփումում.
” Թուրքիայի Անկարա նահանգում ուսումնական թռիչք կատարելու ժամանակ երկրի ռազմաօդային ուժերի Sikorsky S-70 ուղղաթիռ է վայր ընկել։ Վթարը գրանցվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Անկարա նահանգի Գյոլբաշի շրջանի Օղուլբեյ գյուղի մոտակայքում։ Ուղղաթիռի վթարի հետևանքով երկու օդաչուները մահացել են։
” Դեկտեմբերի 18-ին Բաքվում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության երկօրա նիստը։
Թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության ընթացիկ նիստին քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներին, ինչպես նաև կադրերի վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
” Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 18-ին ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պլանավորման և սկզբունքների վարչության պետ, կորպուսի գեներալ Ալփասլան Էրդողանին։ Գեներալ Էրդողանը Բաքու էր ժամանել՝ մասնակցելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երխոսության նիստին, որն անցկացվում է դեկտեմբերի 18-ին և 19-ին։
” Թուրքիան վերջին ամիսներին շուրջ 47 տոննա զենք ու զինամթերք է փոխանցել Սիրիայում պատերազմող զինյալների խմբավորումներին։
Նման տեղեկություն է հրապարակել թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի և Թուրքիայի վիճակագրական խորհրդի տվյալներին։
” Թուրքիայում վերապատրաստման դասընթացներ են անցել ՆՀՀ Մակեդոնիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման 7, ՀՕՊ զորքերի 19 զինծառայող։Դասընթացներն անցկացվել է դեկտեմբերի 9-ից 20-ը Թուրքիայի տարածքում։
” Թուրքիայում ձերբակալել են երկրի զինված ուժերի սահմանապահ ծառայության 14 զինծառայողների, ովքեր մեղադրվում են Սիրիայի հետ սահմանին մարդկանց ապօրինի տեղափոխություններ կազմակերպելու համար։
Ռազմաշաբաթը նաև