Սիրիայի հետ սահմանին ծառայող թուրք զինծառայողներ են ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալել են երկրի զինված ուժերի սահմանապահ ծառայության զինծառայողների, ովքեր մեղադրվում են Սիրիայի հետ սահմանին մարդկանց ապօրինի հոսքեր կազմակերպելու համար։

Թուրք-սիրիական սահման

Թուրք իրավապահները ձերբակալվել է 14 զինծառայողի, որոնք բոլորն էլ թուրքական Ջեյլանփընար շրջանի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված հենակետում էին ծառայություն իրականացնում։

Պարզվել է, որ զինծառայողներն աջակցել են Սիրիայից Թուրքիա մարդկանց ապօրինի տեղափոխությամբ զբաղվող հանցավոր խմբերին և թույլատրել նրանց իրականացրել մարդկանց և բեռների ոչ օրինական տեղափոխում Թուրքիայի տարածք։

Հետաքննությունն ընթացքի մեջ է, հնարավոր են նոր ձերբակալություններ։

Նշենք, որ Սիրիայի հակամարտության ընթացքում Ջելյանփընարը վերածվել է թուրք-սիրիական սահմանի ամենաթեժ կետերից մեկին։ Անցած ամիսների ընթացքում այստեղ եղել են փոխհրաձգության դեպքեր, ընդ որում՝ սպանվել են նաև Թուրքիայի քաղաքացիներ թուրքական հատվածում։

Հավելենք նաև, որ Թուրքիան Սիրիայի հակամարտության սկզբից աջակցում է Բաշար Ասադի դեմ պայքարող խմբավորումներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *