Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է թուրք բարձրաստիճան գեներալին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 18-ին  ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պլանավորման և սկզբունքների վարչության պետ, կորպուսի գեներալ Ալփասլան Էրդողանին։

Գեներալ Էրդողանը Բաքու էր ժամանել՝ մասնակցելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երխոսության նիստին, որն անցկացվում է դեկտեմբերի 18-ին և 19-ին։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել նաև Արցախյան հակամարտությանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմաիլ Ալփեր Ջոշքունն ու Ադրբեջանում Թուրքիա դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *