Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Դեկտեմբերի 17-ին Աֆղանստանի հարավային հատվածում ՆԱՏՕ անդամ երկրների նվազագույնը 6 զինծառայող է մահացել ուղղաթիռի վթարի հետևանքով: Չի հաղորդվում, թե ինչ տիպի ուղղաթիռ է վայր ընկել:

ԱՄՆ ուժերի ուղղաթիռ՝ Աֆղանստանում

ԱՄՆ ուժերի ուղղաթիռ՝ Աֆղանստանում

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում տալով Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարությանը, վթարի վայրում նշված ժամանակահատվածում զինյալների ակտիվություն չի նկատվել:

Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ մահացած զինծառայողների անուններն այս պահի դրությամբ չեն հրապարակվում: Պարզ չէ նաև, թե Աֆղանստանի այդ հատվածում ինչ գործողություններ էին կատարում զինծառայողները:

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է որ Աֆղանստանում մնան մինչև 2014-ի վերջը: Ապա դրանք դուրս են բերվելու, և երկրում մնալու է ամերիկացի տեսուչների ու հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչների փոքրաթիվ խումբ:

ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի զոհ են դարձել շուրջ 10 հազար աֆղանցի խաղաղ բնակիչներ, մի քանի հազար զինծառայողներ ու սպաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *