Ադրբեջանում՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում, զինծառայողներից մեկը զենքի նկատմամբ անզգույշ վարմունքի հետևանքով իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել։
1994-ին ծնված Նազիմ Համլետ օղլու Զահիրովին տեղափոխել են հոսպիտալ։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Պարզ չեն նաև միջադեպի պատճառները։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չի մեկնաբանել միջադեպը։