Ադրբեջանական Mubariz դիպուկահար հրացանը տրամադրվելու է երկրի զինված ուժերին

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ադրբեջանական արտադրության Mübariz («Մուբարիզ») դիպուկահար հրացանը հանձնվելու է զինված ուժերի շահագործմանը։

Ադրբեջանական «Mübariz» դիպուկահար հրացան

Ադրբեջանական «Mübariz» դիպուկահար հրացան

Նրա խոսքերով՝ «զենքի կատարելագործման աշխատանքներն ավարտված են»։

Նախարարը հստակ ժամկետներ չի նշել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների վկայությամբ՝ 12.7 մմ տրամաչափի Mübariz դիպուկահար հրացանը պատկանում է ադրբեջանական արտադրության Istiqlal (Իսթիգլալ) դիպուկահար հրացանների ընտանիքին։ Այն ցուցադրվել է 2013-ի մայիսի 7-10-ը Ստամբուլում կայացած IDEF-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ ադրբեջանական տաղավարում։

Նկատենք, որ դիպուկահար հրացանը կրում է ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմի անունը։ Վերջինս 2010-ի հունիսի 18-ին դիվերսիոն գործողություններ էր իրականացրել՝ ներխուժելով Արցախի հայկական դիրքեր, սպանել էր 4 հայ քնած զինծառայողի, իսկ մարտական հերթապահություն իրականացնող հայ զինծառայողներից մեկը, մարտի բռնվելով դիվերսանտի հետ, սպանել էր նրան։ Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ Մուբարիզ Իբրահիմովը հռչակվել էր Ադրբեջանի ազգային հերոս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *