Թայվանը չի կարողանում ազատել իր առևանգված հետախույզներին

Թայվանի իշխանություններն արդեն 7 տարի է, ինչ փորձում են հասնել իրենց հետախուզության բարձրաստիճան սպաների ազատմանը, որոնց առևանգել ու տարել են Չինաստանի տարածք։

 

Թայվանի ԶՈւ

Թայվանի ԶՈւ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, այս լուրը դեկտեմբերի 4-ին հաստատել է Թայվանի հետախուզության ազգային բյուրոյի տնօրենը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թայվանի ռազմական հետախուզության երկու գնդապետներ առևանգվել են 2006-ին Վիետնամում, ապա նրանց տեղափոխել են Չինաստան։ Մինչ օրս Թայվանը դիմել է բազմաթիվ պաշտոնական ու ոչ պաշտոնական միջոցների իր սպաներին հետ բերելու համար. նույնիսկ մայրաքաղաք Թայբեյում ստեղծել է հատուկ խումբ, որի նպատակը գրոհով հետախույզներին գերությունից ազատելն էր։ Չի հստակեցվում, թե ինչ գործողություններ է կատարել այս խումբը։ Հայտնի է միայն, որ նրանք հաջողություն չեն գրանցել։

Նկատենք, որ Թայվանի ու ՉԺՀ-ի հարաբերությունները վերջին շրջանում բարելավվել է, սակայն ժամանակ առ ժամանակ երևան են գալիս երկկողմ սկանդալներ՝ լրտեսների ու հետախույզների հետ կապված։

Դեռևս 2011-ի հուլիսին Թայվանի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել ՊՆ նախկին աշխատակցի՝ մեծ գումարի դիմաց Չինաստանին Թայվանի ներքին խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *