ՌԴ ՊՆ-ն ղազախական «Էնիքս» ընկերության հետ պայմանագիր է կնքել հետախուզական «Էլերոն-3ՍՎ» անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման շրջանակներում։ Պայմանագրի արժեքը գերազանցում է 100 մլն ռուբլին (մոտ 3 մլն ԱՄՆ դոլար)։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, պայմանագրի կետերի համաձայն՝ ընկերությունը ՌԴ-ին տրամադրելու է 17 համալիր, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է երկուական «Էլերոն-3ՍՎ» ԱԹՍ։ Տրամադրման գործընթացը նախատեսվում է ավարտել 2014-ի վերջին։ «Էնիքսի» գլխավոր կոնստրուկտոր Վալերի Պոբեժիմովի խոսքերով՝ մեկ միավոր «Էլերոն-3ՍՎ» ԱԹՍ-ի արժեքը 5 անգամ ցածր է իսրայելական Bird Eye 400 ԱԹՍ-ի տարբերակից՝ «Զաստավա» ԱԹՍ-ից։
Հիշեցնենք, որ ՌԴ-ին ԱԹՍ-ների տրամադրման մասին հայտնի է դարձել «ՄԱԿՍ-2013» ավիացուցահանդեսի ժամանակ՝ 2013-ի օգոստոսին։ Ցուցահանդեսին Պոբեժիմովը շեշտել է՝ առաջին խմբքանակը ռուսական կողմին է հանձնվելու 2014-ի առաջին քառորդին։
Հավելենք, որ «Էլերոն-3ՍՎ» ԱԹՍ-ի առավելագույն թռիչքային զանգվածը 5.3 կգ է, սարքը կարող է կրել մինչև 1 կգ օգտակար բեռնվածություն, ունակ է բացել մինչև 130 կ/ժ արագություն մինչև 4 հազար մ բարձրության վրա։ ԱԹՍ-ի թևի բացվածքը 1.47 մ է, երկարությունը՝ 0.64 մ, սարքը ստեղծվել է մոդուլային սխեմայով, ինչի շնորհիվ հնարավոր է օգտակար բեռնվածության արագ փոխարինում։