ՀՀ ԶՈւ և ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված՝ միջոցառումներ

Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:

Նրանք մասնակցելու են Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, պատվիրակությունը կմասնակցի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով միջոցառմանը, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին` Գյումրիում և Սպիտակում երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

Նախատեսված է, որ Կանզասի պատվիրակությանը կընդունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *