Mirage կործանիչները կկարողանան ռադիոէլեկտրոնային հետախուզում իրականացնել

Thales ընկերությունը Ֆրանսիայի Ռազմաօդային ուժերին պատկանող Mirage 2000D կործանիչները կզինի ռադիոէլեկտրոնային հետախուզման ASTAC համակարգերով: Վերազինումից հետո Mirage 2000D-ն կարող են օգատգործվել Mirage F1-ի փոխարեն` հետախուզություն իրականացնելու համար:

Դրանք կսկսեն կիրառվել 2014թ-ից, որը կուղեկցվի Mirage F1-երից ամբողջությամբ հրաժարմամբ: Ներկա պահին Ֆրանսիայի ՌՕՈՒ-ում գոյություն ունի ավելի քան 50  հատ Mirage F1.

Thales-ի տվյալներով` 400 կգ կշռող ASTAC-ը հնարավորություն է տալիս հայտնաբերել ճառագայթման աղբյուրները և նրանց մասին տեղեկությունները փոխանցել բազա, ինչպես նաև օգտագործել այդ տվյալները` թիրախը որսալու և մարտի հետագա վարման համար: Փոխանցում է Lenta.ru-ն:

2011թ. համակարգը հաջողությամբ փորձարկվել է Լիբիայում` Ֆրանսիայի ՌՕՈՒ-ի կողմի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *