Ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված` 1992թ.):
Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:
«Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը
Pingback: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ սահմաններին զորավարժություններ են անցկացնում. օրվա ամփոփում | Ռազմ.info