Հայաստանում հետախույզի օրվա միջոցառմանը ցուցադրվել են «Պտերո» ԱԹՍ-ներ

Նոյեմբերի 5-ին հայկական զինված ուժերի հետախուզության զորքերը նշել էին իրենց կազմավորման 21-ամյակը։ Արզնիի օդանավակայանի տարածքում անցկացված միջոցառմանը ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր։ Ռազմինֆոն մանրամասնում է՝ ինչ տիպի անօդաչու սարքեր են ցուցադրվել։

 

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ

Միջոցառմանը ցուցադրվել է հայրենական արտադրության «Բազե», ինչպես նաև «ուղղաթիռային» տիպի ԱԹՍ-ներ։

Դրանցից բացի, ներկայացվել է նաև մեկ այլ ԱԹՍ, որը, դատելով թևերի ձևից ու բացվածքից, կորպուսի կառուցվածքից, պոչի դիրքից ու այլ հատկանիշներից «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքն է։

 

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ

Հիշեցնենք, որ դեռ 2012-ի հուլիսին «ԱՖՄ-Սերվեր»-ի գլխավոր տնօրեն Ամիր Վալիևը ռուսական «Ավիապորտ» պորտալին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը գնել է 4-ական միավոր «Պտերո-Ե4» և «Պտերո-Ե5» անօդաչու սարքերի  համալիրներ։ Ըստ Վալիևի՝ դրանք ձեռք էին բերվել այդ թվում ՀՀ ԱԻՆ-ի համար։

Սկզբունքորեն բացառված չէ նաև, որ ցուցադրվել է ռուսական ԱԹՍ-ի տեղական կրկնօրինակը, սակայն կարծում ենք, որ դրա հավանականությունը փոքր է։

 

«Պտերո» ընտանիքի անօդաչու սարքերն իրենց համալիրներով արտադրվում են 2001-ին հիմնված Սմոլենսկի «ԱՖՄ-Սերվերս» ՓԲԸ-ի կողմից 2004-ից ի վեր։ 2007-ին փորձարկումների ընթացքում առաջին անգամ ստացվեցին այս տիպի ԱԹՍ-ներից արված լուսանկարները: «Պտերո» ընտանիքի անօդաչու համալիրներից հայտնի են «Պտերո-Ե4» և «Պտերո-Գ0» մոդիֆիկացիաները։

Հայաստանի կողմից ձեռք բերված «Պտերո-Ե5»-ի, ինչպես և «Պտերո-Ե4»-ի վրա տեղադրված է էլեկտրական շարժիչ, սակայն Ե5-ում պոչի ձևավորումը փոփոխված է։

Հարկ է նշել, որ հայկական կողմը պաշտոնապես չի արձագանքել ԱԹՍ-ների համալիրների ստացման տեղեկությանը։
ՊտերոԵ4/Ե5 մարտավարատեխնիկական տվյալները

  • Զանգվածը՝ 20 կգ
  • Էլեկտրական շարժիչի հզորությունը՝ 3.5 կՎտ
  • Կրեյսերային արագությունը՝ 85 կմ/ժ-115 կմ/ժ
  • Թռիչքի մեկնարկի առավելագույն բարձրությունը՝ ծովի մակերևույթից 2000 մ
  • Սահմանված երթուղիով՝ լիովին ավտոմատացված թռիչքի հեռավորությունը՝ 80 կմ
  • Արձակման տեսակը՝ կատապուլտով
  • Վայրէջքը՝ պարաշյուտով

 

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարք

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարք

Մեկ համալիրի կազմում են «Պտերո» անօդաչու սարքը, աերոնկարահանման սարքավորումը, վերգետնյա արձակման կայանը, թռիչքի կառավարման ծրագրային համակարգը, ստացված տվյալների մշակման ու վերլուծության համար ծրագրային ապահովումը։

«Պտերո»-ն նախատեսված է քարտեզագրական աերոնկարչության, գիտական-հետազոտական տեսանկարահանում ու լուսանկարահանում կատարելու, նաև ռազմական ոլորտում կիրառելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *