«Թայֆուն» զրահամեքենաներ կտրամադրվեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգին

Մինչ ընթացիկ տարվա վերջ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգը կարող է ստանալ «ԿամԱԶ» ընկերության արտադրության 60 միավոր «Թայֆուն» զրահամեքենաներ։

Մինչ այդ հարավային ռազմական օկրուգը 2013-ի ընթացքում արդեն ստացել է 20 միավոր ՌԽՄ-6 քիմիական հետախուզության մեքենաներ, ինչպես նաև ՏԴԱ-2Կ ծխարձակ մեքենաներ։

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

Զրահատեխնիկայի տրամադրումն իրականացվում է համալրման ծրագրի շրջանակում։ Նույն ծրագրով նախատեսված է, որ հարավային ռազմական օկրուգը կստանա մոտ 450 միավոր զրահատեխնիկա ու հատուկ նշանակության մեքենաներ, որոնց մեջ կլինեն նաև մոտ 100 միավոր «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, 2Ս9 «Նոնա-Ս» 120 մմ օդադեսանտային ինքնագնաց հրետանային համակարգեր, «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ ու մոտ 250 միավոր ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «ԿամԱԶ» ընկերության զրահապատ «Թայֆուն» մեքենաներ ու «Տիգր-Մ» զրահամեքենաներ։

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահամեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) տիպի բարձր պաշտպանվածությամբ մեքենա է։ Ունի բարդ զրահ, որը պատրաստված է կերամիկայից ու պողպատից։ Ապահովում է պաշտպանություն մինչև 8 կգ տրոտիլային պայթյունից ու մինչև 14,5 տրամաչափի զրահահար փամփուշտներից։ 6×6 ընթացամասով մեքենայի վրա տեղադրված է 450 ձիաուժանոց շարժիչ, որի օգնությամբ մեքենան զարգացնում է մինչև 80 կմ/ժ արագություն։ Մեքենայի անձնակազմը 2 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 16 դեսանտային։

One response to “«Թայֆուն» զրահամեքենաներ կտրամադրվեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգին

  1. Pingback: ՌԴ-ի օդադեսանտայինները ԿամԱԶ-ի հետ մտադիր են նոր զրահամեքենա ստեղծել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *