Հյուսիսային Կորեան նոյեմբերի 7-ին հայտարարել է հարավկորեացի լրտեսին բռնելու մասին, որը փորձում էր «ապակայունացնել» իրավիճակը երկրում: Հարավային Կորեան ներկայացված բոլոր մեղադրանքները որակել է «հերյուրանք»:
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում կատարելով հյուսիսկորեական պետական KCNA տեղեկատվական գործակալությանը, հաղորդում է, որ ենթադրյալ լրտեսին ձերբակալել են մայրաքաղաք Փհենյանում: Հյուսիսային Կորեան պնդում է, որ վերջինս իր սահմանը հատել է ապօրինի կերպով՝ ներխուժելով պետություն մեկ այլ երրորդ երկրի միջոցով: Նույն աղբյուրի համաձայն՝ Հյուսիսային Կորեայում կասկածյալը զբաղվում էր լրտեսությամբ ավելի քան 6 տարի՝ իրեն ներկայացնելով որպես «կրոնական քարոզիչ»:
Հարավային Կորեան կտրականապես բացառում է լրտեսության վարկածը՝ վկայելով, որ կասկածյալը կարող էր ընդամենը միսիոներ լինել:
Հիշեցնենք, որ 2012-ին ԿԺԴՀ-ի իշխանությունները ձերբակալել էին ԱՄՆ քաղաքացի Քենեթ Պեին՝ ավելի ուշ նրան մեղավոր ճանաչելով արգելված գրականության տարածման և երկրի իշխանություններին գահընկեց անելու փորձի հարցում: Դատավարության ընթացքում հյուսիսկորեական մամուլն ամբաստանյալին բնորոշում էր որպես «ռազմատենչ քրիստոնյա քարոզիչ»: ԱՄՆ քաղաքացուն դատապարտեցին 15 տարի ազատազրկման աշխատանքային գաղութի:
Հավելենք, որ 1950-53 թվականների Կորեական պատերազմից հետո մինչ օրս Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի միջև գերլարված հարաբերություններ են, իսկ պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է պահպանվել։