Ադրբեջանում զինծառայողն ինքնաձիգից կրակել ու վիրավորել է ծառայակցին

Նոյեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում հերթական տուժածը։ Այս անգամ զինծառայողը կրակ է բացել ծառայակցի ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են ռազմական հոսպիտալ։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկության իսկությունը։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 19-ամյա Զեյնալով Թուրալ Սարդար օղլուն, ըստ պաշտոնական վարկածի, զենքի նկատմամբ անզգույշ վարմունքի հետևանքով կրակ է բացել ու վիրավորել իր ծառայակից 19-ամյա Շահբազով Մուրադ Ինթիհամ օղլուին։

Զինդատախազությունը քրեական գործ է հարուցել, հետաքննություն է ընթանում։

Նկատենք, որ ՊՆ-ն չի նշում, թե միջադեպը որ շրջանում տեղակայված զորամասում է գրանցվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *