Լեհաստանը ձեռք կբերի 116 միավոր Լեոպարդ-2 տանկ

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է Գերմանիայից ձեռք բերել 116 միավոր օգտագործված Լեոպարդ-2 տանկեր։ Ենթադրվում է, որ տանկերի տրամադրման գործարքը կկնքվի ընթացիկ տարվա նոյեմբերին։ 

Ջեյնս ռազմական հանդեսի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանույան նախարար Տոմաշ Սեմոնյակը։ Նախնական հաշվարկով պայմանագրի արժեքը կկազմի մոտ 270 մլն ԱՄՆ դոլար։

Լեհական կողմը նախատեսում է Գերմանիայից ձեռք բերել 107 միավոր Լեոպարդ-2Ա5 ու 9 միավոր Լեոպարդ-2Ա4 տանկեր։ Լեհաստանին տրամադրվելիք տանկերը հավանաբար կլինեն օգտագործված։ Սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ երբ դրանք կտրամադրվեն լեհական զինված ուժերին։

Ներկայումս լեհական զինված ուժերում կա 128 միավոր Լեոպարդ-2Ա4, որոնցից 12-ն օգտագործվում է ուսումնական նպատակներով։

Նշենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Լեհաստանի զինված ուժերը իր սպառազինության Լեոպարդ-2Ա4 տանկերի արդիականացման մրցույթ էր հայտարարել։ Ըստ մրցույթի պայմանների՝ տանկերը պիտի հասցվեին Լեոպարդ-2ՊԼ մակարդակի։ Սակայն «2ՊԼ» մակարդակի մանրամասները չեն հայտնվել։ Նախատեսվում է, որ արդիականացված տանկերը 2014-ին կհանձնվեն զինված ուժերին, իսկ ծրագիրը կավարտվի 2019-ին։ Տանկերի արդիականացման վրա Լեհաստանը նախատեսում է ծախսել շուրջ 650 մլն ԱՄՆ դոլար։

Լեոպարդ 2Ա4 տանկը

Լեոպարդ-2 տանկերը նախագծվել են Գերմանիայում ու արտադրվում են 1979-ից։ Տանկի սպառազինության մեջ մտնում են 120 մմ հարթափող թնդանոթն ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրները։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Ներկայումս Լեոպարդ-2 տանկերով զինված են աշխարհի 17 պետությունների զինված ուժեր։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ԱՄՆ դոլար է։

Տ-34-ը զինված է 76 մմ ակոսավոր թնդանոթով ու երկու 7,62 մմ գնդացիրներով։ Տանկի առավելագույն արագությունը 54 կմ/ժ է, իսկ շարժիչի հզորությունը՝ 500 ձիաուժ է։ Անցանելիության որոշ տվյալներով Տ-34-ը կարող է համեմատվել անգամ Տ-72 տանկի հետ։ Տ-34-85-ը Տ-34 տանկի ավելի ուշ արդիականացումն է, որի 76-ի փոխարեն դրված է 85 մմ ակոսավոր թնդանոթ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *